Խիստ մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի համեստ 1,8% աճը, ինչը համադրելի չէ բյուջեից ոլորտին ուղղվող հսկայական գումարներին. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրն Պարսյանը գրում է .
«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ամբփոփ տվյալները, ըստ որի` 9 ամիսների հաշվարկով տնտեսական ակտիվությունը կազմել 8,7%: Հատկանշական է, որ աճի տեմպը վերջին ամիսների ընթացքում զգալի նվազել է, ինչը պայմանավորված է ոսկերչական արտադրության և վերարտահանման ծավալների նվազմամբ:
Խիստ մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի համեստ 1,8% աճը, ինչը համադրելի չէ այն գումարներին, որը վերջին տարիներին կառավարությունը ծախսում է, ըստ էության վատնումը է, գյուղ ոլորտի աջակցության վրա:
Միաժամանակ կարելի է կանխատեսել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տնտեսական իրավիճակը էլ ավելի է վատթարանալու, քանի որ գործող իշխանությունները չեն կարողացել գտնել անցած տարվա նոյեմբերից սկսած ոսկերչության աճին փոխարինող այլ ուղղություն»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը պարտավոր է վերանայել բանկային համակարգի հարկային քաղաքականությունը. Սուրեն Պարսյան
- Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
- Կառավարությունը 2.5 մլրդ դարմ հատկացրեց շարունակական անկում գրանցող գյուղատնտեսության ոլորտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան