Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հոկտեմբերի 23-ին 67 կողմ ձայնով ընդունել էր կանոնակարգը վավերացնելու մասին օրինագիծը։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չէին մասնակցել ոչ օրինագծի քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը։
Ի դեպ, նշենք, որ այսօր ժամը 16։00-ին «Սրբազան պայքար» շարժումը ակցիա է անելու ՀՀ նախագահի նստավայրի առջև՝ պահանջելու Վահագն Խաչատուրյանինց, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։
«Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականապես Նիկոլի ծառայի վերածվելուց»,- նշել են «Սրբազան պայքար» շարժումից։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
- ՔՊ-ականները 67 կողմ ձայներով ընդունեցի սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը
- ՀՀԿ. Կանոնակարգի վավերացմամբ վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող հետագա տարածքային զիջումներին
- «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը
- «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը. հայտարարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգն ապազգային և հակապետական է
- ՔՊ-ական պատգամավորները հաստատեցին սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան