Վահագն Խաչատուրյանը փոխատեղումներ է արել Եվրոպայի խորհրդում, մակում ՀՀ մշտական ներկայացուցիչներին և դեսպաններին
Վահագն Խաչատուրյանը մի քանի հրամանագիր է ստորագրել, որոնցով Արման Խաչատրյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան։
Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Անդրանիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ու Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից և նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան