Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող շուքրութցիների բողոքի ակցիա են իրականացրել
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող շուքրութցիների բողոքի ակցիան ավարտվել է:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները վերադարձել են Շուքրութի գյուղ և ակցիան շարունակելու են այնտեղ: Նրանց խոսքով, եթե նույնիսկ ակցիան 10 տարի էլ շարունակվի, իրենք պատրաստ են պայքարել արդարություն հաստատելու համար:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են 2021 թվականին խոստացած պայմանների կատարում: Խոսքն ընկերության գործունեության հետևանքով գյուղին հասցրած վնասի փոխհատուցման մասին է:
Ըստ ցուցարարների՝ «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը լիովին անտեսել է երեք տարի առաջ իրենց հետ կնքված պայմանագիրը։ Բնակիչները պնդում են, որ ընկերությունը չի փոխհատուցել վնասները, պատասխան չեն ստացել անգամ Սամխարաուլիի փորձաքննությունների ազգային բյուրոյից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան