ՏԻՄ-երը հանրային լսումներ կազմակերպելու գործառույթն արդյունավետությամբ չեն իրականացնում. Ուսումնասիրություն
«Տեղական ինքնակառավարման մարմինների դերը հանրային քննարկումներ կազմակերպելու գործում շատ մեծ է, խնդիրը, փաստորեն, ՏԻՄ-ում է, թե ինչու բնակիչը չի ուզում մասնացել այդ քննարկումներին»,- «Մեդիա կենտրոն»-ում «(Չ)հանրային լսումներ տեղական ինքնակառավարման ոլորտում. որքանո՞վ են մասնակցային լսումները համայնքում» թեմայով ասուլիսում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Նինա Մամաջանյանը։
ՀԿ-ի կողմից իրականացվել է մշտադիտարկում. հարցազրույցներ են վերցրել համայնքների բնակիչներից, ՏԻՄ պատասխանատուներից, քաղհասարակության ներկայացուցիչներից։
Մշտադիտարկում է անցկացվել Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում։
«Կարող ենք արձանագրել, որ բնակչության մասնակցությունը որոշ տեղեր ցածր է եղել։ Դեպքեր են եղել, որ կազմակեպիչն ինքն իր հետ բերել իր աշխատակիցներին՝ միֆ ստեղծելով, որ հանրային լսումը բազմամարդ է։ Միևնույնն է, համայնքի բնակիչը ներկայացված չէ։ Եղել են դեպքեր, որ ՏԻՄ-ի կողմից հրավիրվել են ոստիկաններ, խոչընդոտել են բնակիչների ազատ կամարտահայտմանը։ Տեղ է եղել, որ ասել են՝ միայն լսում է, կարծիք եք արտահայտում, նախաձեռնողին հարցեր չեք տալիս, տեղ է եղել, որ ասել են միայն քննարկում է, ձեր կարծիքը չեք արտահայտում, միայն հարցեր եք տալիս։ Օրինակ, Գինեվետում հանրայի լսումների համար փոքր տարածք էին ընտրել, դեմ խոսողներին հանում էին այն պատճառաբանությամբ, որ շոգ է, տեղ չկա»,- ասաց Ն. Մամիջանյանը։
Ասուլիսի մյուս մասնակից՝ համայնքային զարգացման փորձագետ Արթուր Վարդազարյանն էլ ասաց, որ տեղական ինքնակառավարման մասնակցային կոմպոնենտը պարտադիր է, համայնքն ինքնուրույն, համախմբված միասնական հարցեր կքննարկի, խնդիրներ կվերլուծի, առաջնահերթություններ կորոշի։
«ՏԻՄ-երը պետք է այդ ուղղությունը որդեգրեն և այդ գործառույթն արդյունավետ իրականացնեն։ Բայց նայում ենք պրակտիկային, նայում ենք ձևավորված մշակույթին, համայքնենրից ստացվող տվյալներին, տեսնում ենք, որ ՏԻՄ-երը ոչ մեծ արդյունավետությամբ են իրականացնում այդ գործառույթը»,-ասաց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կարմիր սարը որպես հանք շահագործելու մեջ միանգամից մի քանի հանքարդյունահանողներ են հետաքրքրված
- Սարահարթի բնակիչները թույլ չտվեցին ոսկու-բազմամետաղների որոնման հարցով հանրային լսումներ անցկացնել
- Օլեգ Դուլգարյան. Գինեվետում ՏԻՄ-ը ոստիկաններին ներգրավվել են օրենքի, մարդու իրավունքների խախտման գործում