Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին, նա մահացել է
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»,- գրում է shamshyan.com կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան