Թրամփը Հարիսին կոչ է արել IQ թեստ հանձնել
ԱՄՆ հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմկորտա թեկնածու Քամալա Հարիսը պետք է IQ թեստ հանձնի։
«Քամալան շատ ցածր IQ-ով մարդ է։Ես կողմ եմ, որ նա այդ թեստը հանձնի։ Ցանկացած մեկը, որ նախագահ է դառնում, պետք է հանձնի թեստը։ Ասում են՝ դա հակասումէ սահմանադրությանը։ Բայց ես կարծում եմ, Քամալան պետք է անցնի թեստը, քանի որ նրա հետ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան պակասում է»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ջո Ռոգանի պոդքասթի ժամանակ հայտարարել է Թրամփը։
Նա նշել է, որ ամերիկացի լրագրող Կուպեր Հարրիս հարցերին նա չի կարողացել տալ ուղիղ պատասխաններ, ինչը ցույց է տալիս, որ մի բան այն չէ։