«Ժողովուրդ». Իշխանությունը գիտնական երկու անդամի թեկնածուների փնտրտուքի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս տարվա հուլիսի 10-ից մինչ օրս քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ չի կարողանում գտնել և փնտրտուքի մեջ է:
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի լիազորությունները ԲԴԽ-ում ավարտվել էին հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ քանի որ անցած այդ 5 տարիներին Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը ոչ թե հակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, օրերս ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Նրա հետ Վճռաբեկ դատարան գնաց նաև ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը, ու հիմա ՔՊ-ի քարը ավելի է ծանրացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունը գիտնական երկու անդամի թեկնածուների փնտրտուքի մեջ է. պիտի գտնեն ու բերեն ԱԺ՝ ընտրվելու: Սակայն, թեկնածուներ դեռ չկան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Կապանի ՔՊ կառույցում «չիստկան» ավարտին է մոտենում
- «Ժողովուրդ». Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը
- «Հրապարակ». Փաշինյանն է ուզում Արփինե Սարգսյանին նշանակել, որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ
- «Փաստ». Փաշինյանը Կազան մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար
- «Ժողովուրդ». Երբ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է
- «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են
- «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ
- «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան