Իսրայելը նախապես զգուշացրել է Իրանին hարձակման մասին. ԶԼՄ-ներ
Իսրայելը նախապես զգուշացրել է Իրանին մոտալուտ հարվածի և պոտենցիալ թիրախների մասին՝ կոչ անելով չհարձակվել ի պատասխան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ։
Իսրայելի Պաշտպանության բանակը շաբաթ գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակում։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
«Իսրայելցիներն իրանցիների համար նախապես նշել են, թե որ թիրախներն են նրանք հիմնականում հարձակվելու, իսկ որոնք՝ ոչ»,- հայտնում է պորտալը։ Աղբյուրները նշում են, որ իսրայելական ուղերձը փորձ էր սահմանափակելու Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հարձակումները և կանխելու ավելի լայն էսկալացիա:
Ըստ պորտալի, Իսրայելը նաև զգուշացրել է Իրանին չպատասխանել ծրագրված հարձակմանը, ընդգծելով, որ եթե Թեհրանը պատասխան հարված հասցնի, Թել Ավիվը կպատասխանի էլ ավելի հզոր գրոհով, հատկապես, եթե տուժեն խաղաղ բնակիչները։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր օպերացիայի ավարտի մասին, որի ընթացքում ռազմաօդային ուժերը հարձակվել են Իրանի մի շարք ռազմական օբյեկտների վրա։ Սա իսրայելական առաջին ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի պատասխանատվությունը իշխանությունները պաշտոնապես ստանձնել են:
Հարձակման ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, հարվածներ են հասցվել հրթիռային գործարաններին, «երկիր-օդ» հրթիռային համակարգերին և հակաօդային պաշտպանության օբյեկտներին: Գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող և հետախուզական ինքնաթիռներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան