«Հրապարակ». Կապանի ՔՊ կառույցում «չիստկան» ավարտին է մոտենում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կապանում թեժ նախապատրաստական, նախընտրական աշխատանքներ են ընթանում: Ըստ ամենայնի, հաջորդ ամիս ՔՊ-ն վերջապես տարածքային խորհուրդ կընտրի, որը Փաշինյանն անձամբ է լուծարել՝ դեռ այս տարվա հունիսին։ Կապան այցի ընթացքում, հիշեցնենք, նա հայտնաբերել էր, որ կուսակցական կառույցում, բառի բուն իմաստով, «բարդակ» է, ՔՊ-ականներն իրար միս են ուտում՝ փոխանակ շարքային քաղաքացիների հետ աշխատանքներ տանեն, և ցրել էր խորհուրդը, որ նորը ձևավորվի։
Իսկ կառույցում ներկուսակցական թշնամանքի հիմքերը, պարզվում է, դրվել են դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ. տեղի կուսակցական ազդեցիկ դեմքերն իրենց մտերիմներին են ընդգրկել ընտրացուցակներում՝ վարորդներին, օգնականներին, հորքուր-մորքուրի տղաներին, շարքային ՔՊ-ականները դուրս են մնացել, ու այդ սկզբունքով էլ ընտրվել է ՔՊ-ի կառույցը՝ նախագահը, անդամները։
Փաշինյանը հորդորել է մաքրել ցուցակները` հիմնահատակ, ասել է` եթե ընտրություններից հետո հայտնաբերի, որ որևէ ՔՊ-ականի ազգուտակ կա ընդգրկված ցուցակում, ներում-բեկում չի լինելու։ Կապանի աղբյուրներից տեղեկացանք, որ «չիստկան» ավարտին է մոտենում, ամենայն հավանականությամբ՝ մինչև նոյեմբերի վերջ նոր խորհուրդ կընտրեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը
- «Հրապարակ». Փաշինյանն է ուզում Արփինե Սարգսյանին նշանակել, որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ
- «Փաստ». Փաշինյանը Կազան մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար
- «Ժողովուրդ». Երբ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է
- «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են
- «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ
- «Ժողովուրդ». Ինչ է պատմել Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին
- «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան