Նարեկ Սամսոնյան. Հետևեք վրացական զարգացումներին ու հասկացեք ինչ կարգի կրակի մեջ ենք մենք
Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, արձագանքելով վրացական ԶԼՄ-ների հետընտրական հրապարակումներին, գրում է.
«Հենց հիմա հարևան Վրաստանի տեղեկատվական դաշտում գեղեցկագույն քարոզչական պատերազմ է ընթանում: Էդ պատերազմի դասական կանոններով՝ ամեն բևեռ իր քարոզչական նարատիվները արդեն բյուրեղացված ձևով ողջ ցանցով առաջ են մղում ու մեկը մյուսին չզիջելով: Ոչ մի ընդդիմադիր հարթակ օրինակ չի էլ մտածում իր հարթակ բերել իշխանական թեզերը:
Հետևեք վրացական զարգացումներին ու հասկացեք ինչ կարգի կրակի մեջ ենք մենք....
Հ.Գ. Պատկերացնում եմ ի՞նչ կլիներ նույն իրավիճակում Հայաստանում. իրենց ընդդիմադիր հռչակած լրատվականները միանգամից նիկոլենց էքզիթ փոլի արդյունքները կդնեին իրանց ռեսուրսներում, հետո էդմոնին եթեր կկանչեին ու էդմոնը կպատմեր, որ «ցավոք իշխանությունները հաղթեցին», հետո մեկը մյուսին հերթ չտալով կհրապարակեին իշխանական շտաբի լայվը, որ «լսարան չկորցնեն» ու դիտումները տեղը լինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
- 3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
- Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
- Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
- Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան