Այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է՝ արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ. Սարգսյան
«Ամենից զատ, այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ»,- նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Այսօր Վրաստանում, նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Եթե Վրաստանում վերարտադրվում են գործող իշխանությունները, իսկ ԱՄՆ-ում իշխանությունը վերցնում են նախկինները, դա լուրջ վերադասավորումների է բերելու ողջ տարածաշրջանում:
Թրամփի վարչակազմը մեր ռեգիոնով պասիվ է զբաղվելու, ինչը, մանավանդ Վրաստանում իշխանության հաղթանակի պարագայում էապես բարձրացնելու է ՌԴ հնարավորություններն առավել ակտիվ գործելու վերջին շրջանում ակտիվությունը կորցրած Հարավային Կովկասում»,- գրել է Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրել կառավարություն, որը կծառայի վրաց ժողովրդին, կամ գործակալություն, որը կկատարի օտար երկրի խնդիրները. Վրաց առաջնորդները կատարել են իրենց ընտրությունը
- Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը