Ընտրություն Վրաստանում. Դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ, ծեծկռտուք, քվեաթերթիկների լցոնման դեպքեր
Վրաստանում ընթացող խորհրդարանակն ընտրությունների քվեարակության ընթացքում դիտրոդներն արդեն խախտումներ են արձանագրել, այդ թվում ընտրողներին կաշառելու փաստեր։ Այս մասին գրումէ Սպուտնիկ Գրուզիան։
Տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից արձանագրվել է ուշ բացված ընտրատեղամասեր, ժամանակավորապես չաշխատող մեքենաներ և մեկի փոխարեն երկու քվեաթերթիկ։
Միաժամանակ, ըստ դիտորդների, արձանագրված բոլոր խնդիրները որոշ ժամանակ անց լուծվել են, որից հետո բոլոր ընտրատեղամասերում վերսկսվել է քվեարկության գործընթացը։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, ըստ որի Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդիի ընտրատեղամասերից մեկում քաշքշուկ է տեղի ունեցել։ Իսկ Մառնեուլիում՝ թիվ 79 ընտրատեղամասում, որտեղ քվեարկություն է ընթանում հին համակարգով, անձը մոտենեցել է քվեատուփին ու ծրարներ նետել դրա մեջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Մառնեուլիի (Քվեմո Քարթլի շրջան) ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման փաստով քրեական գործ է հարուցվել։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ են անցկացվում միայն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) և լայնամասշտաբ էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվման սարքերի կիրառմամբ։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
- Այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է՝ արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ. Սարգսյան
- Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան