Հարցում. երիտասարդները նախընտրում են առանց ինտիմ տեսարանների ֆիլմեր
14-24 տարեկան կինոդիտողների կեսից ավելին նախընտրում են ֆիլմեր, որոնք պատմում են ընկերական և պլատոնական հարաբերությունների մասին: Այսպես են պատասխանել հարցվածների 63,5%-ը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության ամբիոնին կից The Centre for Scholars & Storytellers ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված հարցման ժամանակ։
Հետազոտողները նշել են այս ցուցանիշի 12 տոկոս աճ՝ համեմատած 2023 թվականին անցկացված նմանատիպ հարցման արդյունքների հետ։ Միաժամանակ հարցվածների 62,4%-ը նշել է, որ ֆիլմերի ու հեռուստասերիալների սյուժեները բարելավելու համար սեքսի տեսարաններ պետք չեն։
«Կարիք չկա հարաբերությունները դարձնել սյուժեի հիմնական մասը։ Բուն հարաբերություններում պետք է ավելի քիչ ցուցադրվի խանդի տեսարաններ»,- rtvi.com-ն է մեջբերում հարցման մասնակիցներից մեկի խոսքը։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ երևակայական աշխարհների մասին ֆիլմերն ավելի շատ են հետաքրքրում երիտասարդներին (36,2%)։ Հետաքրքիր են նաև անձնական կյանքում ունեցած խնդիրների մասին ֆիլմերը (24,2%): «Հարուստների և հայտնիների մասին պատմությունները» հանրաճանաչ չեն (7,2%)։