Մայր Տաճարում Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդը, ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար
Նոյեմբերի 10-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։ Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00։
⠀
«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար»,- նշում են Արցախի թեմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան