3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
Վրաստանում քիչ առաջ փակվել են ընտրատեղամասերի դռները։ Մինչ կհրապարակվի մասնակցության վերաբերյալ վերջնական ցուցանիշը, արդեն մի քանի կազմակերպություն հայտարարել է էքզիթ փոլի արդյունքները։
Այսպես, ըստ «Ֆորմուլա» հեռուստաալիքի տվյալների, ընդդիմությունն ընդհանուր առմամբ հավաքել է ձայների մեծամասնությունը։
«Վրացական երազանք»-ի օգտին քվեարկել է 40.9 տոկոսը։ «Միասնական ազգային շարժման» օգտքին քվեարկել է 16.7 տոկոսը։
«Мтавари архи» ընդդիմադիր հեռուստաընկերության անցկացրած էքզիթ փոլի արդյունքներով «Վրացական երազանքը» ստացել է ձայների 42 տոկոսը, ընդդիմությունը՝ 48 տոկոսը։
«Իմեդի» հեռուստաընկերության էքզիթ փոլի արդյունքների համաձայն, իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը ստացել է 56.1 տոկոս։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում ընտրողները խորհրդարանի 150 պատգամավոր են ընտրել։ Մանդատները կբաժանվեն այն ուժերի միջև, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
- Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
- Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին