Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածից հետո հայտարարում է պաշտպանության իրավունքի մասին
Իսրայելը օդային ուժերով հարձակվել է Իրանի վրա՝ սպանելով երկու իրանցի զինվորների։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ունի պաշտպանության իրավունք՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության
Իրանը հոկտեմբերի 26-ի գիշերն իր տարածքի վրա Իսրայելի հարձակումը դիտարկում է որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։
«Ինչպես բազմիցս ընդգծել են Իրանի իրավասու մարմինները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, համարում է, որ օտարերկյա ագրեսիվ գործողություններից պաշտպանվելու իրավունք և պարտավորություն ունի», - մեջբերում է Tasnim գործակալությունը հայտարարության տեքստը։
Sky News Arabia-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Իրանը միջնորդի միջոցով տեղեկացրել է Իսրայելին իր տարածքում գիշերային հարվածներին չպատասխանելու որոշման մասին։ Մինչ այս Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Թեհրանը պատրաստ է «համաչափ պատասխան» տալ Իսրայելի հարվածին։
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Իրանում ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իլամի, Թեհրանի և Խուզեստանի նահանգների ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել, սակայն գրոհի մեծ մասը հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի վրա Իսրայելի hարձակման ժամանակ Նեթանյահուն գտնվել է ռազմաբազայի բունկերում
- Իրանագետ. Իրանի օդային տարածքն արդեն բաց է, երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում
- Իրանը հերքnւմ է 100 իսրայելական ինքնաթիռների ներգրավման և 20 թիրախների խոցման մասին լուրերը
- Իսրայելը նախապես զգուշացրել է Իրանին hարձակման մասին. ԶԼՄ-ներ
- Իuրայելը հարվшծներ է հասցրել Իրшնին, գործողությունը ստացել է «Ապաշխարության օրեր» ծածկանունը