Իuրայելը հարվшծներ է հասցրել Իրшնին, գործողությունը ստացել է «Ապաշխարության օրեր» ծածկանունը
Իրանի վրա հարձակման Իսրայելի գործողությունը, որը տեղի է ունեցել շաբաթ գիշեր, ստացել է «Ապաշխարության օրեր» ծածկանունը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցի իր էջում՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցիչների ճեպազրույցը։
Իսրայելի Պաշտպանության բանակը շաբաթ գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակում։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
Գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող և հետախուզական ինքնաթիռներ։ Սա իսրայելական առաջին ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի պատասխանատվությունը իշխանությունները պաշտոնապես ստանձնել են:
Իրանական կողմը, ինչպես հաղորդում է իրանական Tasnim պետական գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին, պատրաստ է պատասխանել Իսրայելին։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին
- Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱU-ի ղեկավար Սինվարի սպանությունը
- Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարձակվել Իրանի վրա
- Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական տարածքին
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում խաղաղապահների վրա հարձակումների պատճառով
- Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ կենտրոնակայանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան