Կայծակի հարվածից հետո Wizz Air-ի օդանավը վերադարձել է Քութայիսի
Քութայիսիից Պրահա թռչող Wizz Air ընկերության ինքնաթիռը կայծակի հարվածից հետո վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ուղևորներին։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր։ Ուղևորները պատմել են, որ կայծակը երկու անգամ հարվածել է ինքնաթիռին բարձրանալուց անմիջապես հետո:Նրանք օդում բարձր ձայն են լսել։
Բորտուղեկցորդուհիները հայտարարել են, որ վնասվել է կայծակից պաշտպանության համակարգը, և իրենք վերադառնում են Քութայիսի։
Ո՛չ օդանավակայանը, ո՛չ Wizz Air-ը դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան