Նիդերլանդներում 44-օրյա պատերազմում զոհված Արեն Մեհրաբյանի հիշատակին բարեգործական համերգ կկայանա
Նոյեմբերի 2-ին Զայսթի միջազգային երգի փառատոնի շրջանակում Նիդերլանդների Զայսթ (Zeist) քաղաքի եկեղեցում (In Kerkelijk centrum Zeist-West) տեղի կունենա բարեգործական համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս, սերժանտ Արեն Մեհրաբյանի անմար հիշատակին:
orer.eu-ի հաղորդմամբ, համերգին մասնակցում են Նիդերլանդական երգչախումբը, Ինգե ֆան Քայլեն, փառատոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Հենք Նեվեն, գերմանացի դուդուկահար Գրեգոր Շուլենբուրգը, ինչպես նաև դաշնակահարուհի Անի Տեր-Մարտիրոսյանը։
Ծրագրում կհնչեն հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է մարզերում Արցախից բռնի տեղահանված երեխաների երաժշտական դպրոցների ուսման վարձերին և երաժշտական գործիքներ ձեռք բերելուն, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին աջակցելուն։
Բարեգործական նման համերգ կազմակերպվել էր նաև Գերմանիայի Քյոլն քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգի ողջ հասույթն ուղղվել էր արցախահայերի կարիքները հոգալուն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան