Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է
Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուսոն կղզում «Տրամի» փոթորիկի հետևանքով ավերածություններ են եղել, զոհվել է 81 մարդ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ներն ու նշում, որ ավելի վաղ հայտարարվել էր 60 զոհվածի մասին։
Ֆիլիպնների պետական մարմինները հայտարարել են, որ 66 մարդ տուժել է, ևս 34 մարդ համարվում է անհետ կորած։
Փոթրիկն ուղեկցվել է հորդառատ անձրևներով, ինչի հետևանքով ջրհեղեղ է առաջացել։
Նշվում է, որ չորեքշաբթիից սկսած թափվել է այնքան անձրև, որքան նախատեսված էր, որ կտեղա երկու ամսում։