«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից՝ Հովսեփ Մարտիրոսյան, Մենուա Մկրտչյան, Հասմիկ Սամսոնյան, Հովիկ Հակոբյան, Սուրեն Ջանոյան։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։
Ինքնաբացարկի դիմումները քննարկելու և որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցել է հանձնաժողովի 7 անդամից 6-ը։ Դիմումները ներկայացվել էին նոտարական վավերացմամբ, դիմումատուները նիստին ներկա չէին: Նրանցից ոչ մեկը գործող ավագանու անդամ չէր:
«Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերացման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին եւ հավաստեին իրենց ինքնաբացարկը։ Վերջիններս ինքնաբացարկի պատճառ չեն նշել»,-լրագրողների հետ զրույցում նշել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։
Նա ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել հանձնաժողովին, երկրում չէ։«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:
«Բալասանյան» դաշինքի կողմից ավագանու անդամների մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու քաղաքապետ Սամսոնյանի հետ հեռանում են համայնքապետարանի աշխատողները. Hraparak.am
- «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին
- Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան