«Ժողովուրդ». Երբ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետի տեղակալը՝ Խաչատուր Մկրտչյանը, 28 տարի համայնքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում տեղավորել է կնոջը՝ Լուսածին Ալեքսանյանին և համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին։
Երբ վարչապետ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում տարեսկզբին պոզով-պոչով կոռուպցիա էր փնտրում, գուցե մտքով չէր անցնում, որ կոռուպցիան ոչ շատ հեռու Արմավիրի համայնքապետարանում է։
Խաչատուր Մկրտչյանը 1996 թվականից Արմավիրի համայնքապետարանում աշխատանքի է տեղավորվել` որպես ՀՀ Արմավիրի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ։
Դրանից հետո` 2000 թվականից, եղել է նաև Արմավիրի մարզպետարանում՝ որպես Քաղաքաշինության վարչության պետ։ Հաջորդ պաշտոնը կրկին մարզպետի տեղակալն է եղել, ապա խորհրդական և կրկին մարզպետի տեղակալ։
Փոխմարզպետ Մկրտչյանը կնոջը աշխատանքի է տեղավորել «Արմավիրի համայնքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ում` որպես տնօրեն, իր հետ համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին՝ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում` որպես հոգեբան։
Հովհաննես Մկրտչյանը՝ փոխմարզպետի որդին, աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։
Փոխմարզպետը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում և 2 հողամաս Շենավան համայնքում։
Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 720 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը կազմել է 4 մլն 800 հազար դրամ։ Տարեկան եկամուտը 6 մլն 334 հազար դրամ է կազմել, որից 5 մլն 448 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետարանի աշխատակազմից, 685 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 200 հազար դրամը այլ եկամուտ է, որի աղբյուրը հստակ նշված չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են
- «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ
- «Ժողովուրդ». Ինչ է պատմել Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին
- «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում