«Ժողովուրդ». Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի համար անհրաժեշտ 50.000 ստորագրությունը հավաքվել է: Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ են պատրաստվում անել ստորագրահավաքը նախաձեռնած արտախորհրդարանական ուժերը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ արդեն հաջորդ շաբաթ թղթերը կհանձնեն ԿԸՀ, երբ ԿԸՀ-ն հաստատի արդյունքները, արտախորհրդարանական ուժերը նախաձեռնությունը կհանձնեն խորհրդարան: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ արդեն նոյեմբերի սկզբին ստորագրահավաքի արդյունքները կհանձնեն ԱԺ:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր. «Նիկոլ Փաշինյանը ամենևին այս հարցով հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի, նա իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ հստակ հայտարարել է՝ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու: Այս մասին նա հրապարակավ հայտարարել էր նաև դեռ ամռանը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ` ասելով, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից դատելով՝ կարող ենք արձանագրել, որ այս նախաձեռնությունը խորհրդարանում մերժվելու է: Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող են 300 հազար ստորագրություն հավաքել և կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ-ին»:
Եվ այժմ տեսնում ենք, որ նախատեսված ստորագրությունները հավաքվել են: Հետևենք՝ ինչ զարգացումներ կլինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանն է ուզում Արփինե Սարգսյանին նշանակել, որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ
- «Փաստ». Փաշինյանը Կազան մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար
- «Ժողովուրդ». Երբ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է
- «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են
- «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ
- «Ժողովուրդ». Ինչ է պատմել Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին
- «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան