«Ժողովուրդ». Ինչ է պատմել Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամները: Ինչպես կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ է նշվում՝ ՔՊ-ականները արտաքին քաղաքական հարցեր են քննարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ երեկվա հանդիպումը ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ է եղել ու տևել է մինչև ուշ երեկո։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իր վերջին արտագնա հանդիպումների արդյունքներն է ներկայացրել. խոսքը, մասնավորապես, Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին է:
Նախ Նիկոլ Փաշինյանն է ելույթով հանդես եկել, հետո ՔՊ-ականները նրան հարցեր են ուղղել՝ Խաղաղության պայմանագրից, սահմանազատումից: Ինչպես իշխանական պատգամավորներն են մեզ փոխանցում՝ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել. «Ինչ գիտենք` դա էր», – ասացին իշխանական պատգամավորները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին