Իրանը հերքnւմ է 100 իսրայելական ինքնաթիռների ներգրավման և 20 թիրախների խոցման մասին լուրերը
Tasnim գործակալությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իսրայելի կողմից Իրանին հարվածների ժամանակ 20 թիրախներ են խոցվել, 100 իսրայելական ռազմական ինքնաթիռներ են ներգրավված եղել գործողություններում։
Գործակալության աղբյուրի խոսքով, խոցված թիրախների իրական թիվը 20-ից զգալիորեն պակաս է, իսկ վնասը՝ «սահմանափակ»։ Բացի այդ, կեղծ են 100 իսրայելական ինքնաթիռների մասին տեղեկությունները, որոնք իբր մասնակցել են հարձակմանը։
«Իսրայելը պարզապես փորձում է ուռճացնել իր թույլ հարձակման մասշտաբները», - ասել է աղբյուրը:
Վեստի ռու-ի հաղորդմամբ, The Jerusalem Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ ավելի քան 100 ինքնաթիռ, այդ թվում՝ F-35 կործանիչներ, ներգրավված են եղել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը: The New York Times-ը նաև նշել է, որ խոցվել է մոտ 20 թիրախ։
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Իրանում ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իլամի, Թեհրանի և Խուզեստանի նահանգների ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել, սակայն գրոհի մեծ մասը հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը նախապես զգուշացրել է Իրանին hարձակման մասին. ԶԼՄ-ներ
- Իuրայելը հարվшծներ է հասցրել Իրшնին, գործողությունը ստացել է «Ապաշխարության օրեր» ծածկանունը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին