«Հրապարակ». Փաշինյանն է ուզում Արփինե Սարգսյանին նշանակել, որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին հեռացրին նախկինների հետ կապի պատճառով, չնայած մոտ 10 տարի նա եղբոր հետ չէր շփվում: Իսկ հիմա քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը, որին, ըստ մեզ հասած լուրերի, Նիկոլ Փաշինյանն է ուզում նշանակել, բայց որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ: Նա «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանի հարսն է, ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի եղբոր որդու կինը։
Ի դեպ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ է Վարդապետյանների ազգականը։ Արփինե Սարգսյանը, Գրիգոր Մինասյանի նման, մտերիմ է նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, Անդրեասյանի մոտ ընկերն է՝ նրա խորհրդականն էր, երբ Անդրեասյանը նախարար էր, ապա նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական, իսկ այժմ Դատական դեպարտամենտի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Այսինքն՝ այս պարագայում նաև շահերի բախում գոյություն ունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանը Կազան մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար
- «Ժողովուրդ». Երբ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է
- «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են
- «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ
- «Ժողովուրդ». Ինչ է պատմել Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին
- «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան