«Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ դեսպանների հերթական ռոտացիան տեղի ունեցավ. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հետ կանչվեց Իտալիայից և գործուղվեց Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը` Բուլղարիա: Նրա փոխարեն նշանակվեց Փաշինյանի «լյուբիմչիկ» Վլադիմիր Կարապետյանը։ Դիվանագիտական շրջանակներում չարախնդում են, որ «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»:
Սերժ Սարգսյանի ժամանակ նախագահականում աշխատած, կրթությամբ արևելագետ Համբարձումյանը 2018-ին արագ ճամբարափոխ եղավ` նշանակվելով Փաշինյանի կառավարության արտաքին կապերի վարչության պետ, իսկ 2020-ին՝ Իտալիայում ՀՀ դեսպան: Ասում են՝ նա աջակցել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական վարույթներին և անգամ որդեգրումների գործով է փորձել ամեն ինչ անել, որ «միշիկական» հետքը հաստատվի:
Մասնավորապես՝ Ֆլորենցիայում Մինասյանի հյուրանոցի փաստը, մեր տեղեկություններով, նրա օգնությամբ է բացահայտվել: Բայց, ինչպես տեսնում ենք, սա առաջին դեպքը չէ, որ ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ է պատմել Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին
- «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան