Միխայիլ Գալուստյանը նշել է 45-ամյակը
Ազգությամբ հայ դերասան ու հումորիստ Միխայիլ Գալուստյանը նախօրեին նշել է 45-ամյակը։
«Գազետա.ռու»-ն հիշեցրել է, որ դերասանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 25-ին Սոչիում։ Տարրական դասարաններում սովորել է երաժշտական դպրոցում, իսկ ավելի բարձր տարիքում զբաղվել է տիկնիկային ներկայացումներոբ, նաև ձյուդոյով։ 10-րդ դասարանում ապագա դերասանը հանդես է եկել ՈՒՀԱ-ում ու դարձել դպրոցական թիմի ավագ, որը հաջողությամբ հանդես է եկել քաղաքային մակարդակում։
2006-2011 թթ. Գալուստյանը Սերգեյ Սվետլակովի հետ հանդես է եկել TNT հեռուստաալիքով հեռարձակվող «Наша Russia» կատակերգությունում՝ մարմանավորելով տարբեր կերպարներ, օրինակ, շինարար Ռավշանի, խանութի մենեջեր Միխալիչի, հեռուստահաղորդավար Ժորիկ Վարտանովի, Կրասնոդարից Դիմոնի, Նիժնի Տագիլից զբոսաշրջիկի և այլն։
Դերասանն ակտիվորեն խաղում է ֆիլմերում, իսկ 2019 թվականին արտիստը երաժշտական կարիերա սկսեց Սուպեր Ժորիկ կեղծանունով և ձայնագրեց մի շարք երգեր, որոնք հետագայում
դարձան հիթ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան