Վորոնեժի բնակչուհին բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել Հայաստան գալ, դատի է տվել տուր օպերատորին
Վորոնեժի բնակչուհին, որ նախատեսել էր Հայաստան գալ անցած աշնանը, բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել այցելել։
Tourdom.ru զբոսաշրջային պորտալի փոխանցմամբ, Նադեժդա Բ.-ն վճարել է 118,5 հազար ռուբլի, գնի մեջ ներառված է եղել երկկողմանի ավիատոմսերի, բժշկական ապահովագրություն, Երևանի կենտրոնում հյուրանոցի, ինչպես նաև մի քանի էքսկուրսիաների գումարը։
Սեպտեմբերի 19-ին նա Վորոնեժից մեկնել է Մոսկվա՝ չվերթը Շերեմետևոյից էր։ Սակայն Նադեժդան այդպես էլ Երևան չի թռել։ Ճանապարհին կինը սկսել է թերթել լրահոսն ու հասկացեկ, որ Հայաստանում իրավիճակը հանգիստ չէ։
Նադեժդան կապվել է տուրօպերատորի հետ, սակայն հրաժարվել են գումարը վերադարձնել։ Նա դիմել է դատարան։
Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ ԱԳՆ-ն Հայաստան չգնալ խորհուրդ չէր տվել, նա շահել է դատն ու վերադարձրել է շրջագայության ողջ արժեքը, ինչպես նաև բարոյական վնասի փոխհատուցումը, իսկ երկրորդ ատյանի դատարանում՝ նաև տուգանք։ Ընդհանուր առմամբ, տուրօպերատորը ստիպված է եղել վճարել 175 հազար ռուբլի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան