
Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
Վրաստանում ընդդիմությունը մտադիր է հանրահավաքներ անցկացնել ընտրատեղամասերի փակումից հետո՝ ժամը 20:00-ին։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Արմատական ընդդիմությունը, երբ տեսնի ընտրությունների արդյունքները, կփորձի բողոքել իր պարտության համար, բայց փողոցի ռեսուրս չունի»,- աել է նա։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ ընդդիմությունը, ինչպես 2020 թվականին, կփորձի կասկածի տակ դնել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ժամը 12։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 22.2 տոկոս։ Խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 776 726մարդ։