Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
Վրաստանում, ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում։ Տելեգրամ տարբեր ալիքներ տեսանյութեր են հրապարկում, որտեղ երևում է, որ ավտոբուսներով հատուկ ջոկատայիներ են բորվում կառավարության շենքի մոտ։
Գործող վարչապետը կեսօրին հայտարարել էր, որ ընտրատեղամասերը փակելուց հետո ընդդիմությունն առերեսվելու է պարտության հետ ու չէր բացառել, որ բողոքի ակցիաներ կլինեն։
ԶԼՄ-ների փոխանցմամբ, ընտրատեղամասերում նույնպես լարվածության կա։ Հերթական դեպքը գրանցվել է Քվեմո Քարթլիի Գարդաբանի քաղաքի թիվ 4 ընտրատեղամասում։ Այստեղ իրար են բախվել են ընդդիմադիր «Ազգային շարժման» ներկայացուցիչն ու իշխող «Վրացական երազանք»-ի դիտորդը։
Ըստ աղբյուրի, իշխող կուսակցության ներկայացուցիչը ծեծկռտուքի ժամանակ աղյուս է նետել ընդդիմադիրի վրա։ ՆԳ նախարարութունից դեռ չեն մեկնաբանել այս դեպքը։
Մեծ ծեծկռտուք «Վրացական երազանք» և ընդդիմադիր «ՄԱԿ» կուսակցությունների անդամների միջև։
Նշենք, որ ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50.6 տոկոսը կամ 1 768 816 քաղաքացի։
Համեմատությանհամար նշենք, որ 2020-ին տեղի ունեցած ընտրություններին ժամը 17։00-ին մասնակցել էր ընտրողների 45,77 տոկոսը կամ 1 607 530 քաղաքացի։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18քաղաքական ուժ. Առաջին անգամ ընտրություններն անցկացվում են միայն համամասնական ընտրակարգով և էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվման սարքերի կիրառմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
- Ընտրություն Վրաստանում. Դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ, ծեծկռտուք, քվեաթերթիկների լցոնման դեպքեր
- Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին