Վրաստանի ընտրություններում հաղթանակ է տոնում թե ընդդիմությունը, թե իշխանությունը
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնում թե իշխող «Վրացական երազանքը», թե ընդդիմությունը։
«Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով՝ չնայած ընտրությունները կեղծելու փորձերին և առանց սփյուռքի ձայների»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Վրաստանը ցույց է տվել ժողովրդավարություն, եվրոպամետություն և հասունություն… Ես հպարտ եմ և վստահ մեր եվրոպական ապագայի վրա»,-նշել է նա։
«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում էլ հաղթանակ են տոնում ու գրանցած հաջողությունների, հաղթանակի համար շնորհակալություն հայտնում կուսակիցներին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ հավաքվածներին և ողջ Վրաստանին, մեր ընտրողներին, ովքեր անկեղծ և հավատարիմ կերպով մեզ հետ են արդեն չորրորդ խորհրդարանական ընտրություններում»,- կուսակցության գրասենյակում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ նշելով, որ աշխարհում շատ հազվադեպ է նման բան պատահում։
Նա վստահեցրել է, որ երկիրն առաջիկա չորս տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասնելու։
Ժամը 20-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 58.94 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
- Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան