Տեր Հեթում. Հանցագործներն անպայման կհայտնաբերվեն և կստանան իրենց պատիժ
Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը, անդրադառնալով Ախթալայի վանքի կողոպուտին, գրում է.
«Սիրելի՛ հավատացյալներ, ընկերներ, բարեկամներ շատ շնորհակալ ենք ամենքիդ անցնող երկու օրերի ընթացքում ձեր բազմաթիվ զանգերի, անհանգստության համար։ Հանցագործներն անպայման կհայտնաբերվեն և կստանան իրենց պատիժը, նրանք արդեն, իսկ պատժված են սրբապիղծի անեծքը իրենց վրա կրելով:
Սիրելի ընկերներ, որպեսզի հետագայում էլ խուսափենք նմանատիպ միջադեպերից, պետք է եկեղեցու ողջ տարածքում տեղադրել տեսախցիկներ, ինչի համար կարիք ունենք յուրաքանչյուրիդ օգնությանը:
Ուստի, նրանք, ովքեր կցականան կատարել հանգանակություն, խնդրում եմ գրել անձնական նամակ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան