Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն
Ըմբշամարտիկներ Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:
Այս մասին հայտնում են ֆեդերացիայից ու նաև տեղեկացնում, որ Լևիկ Միքայելյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:Ավելի վաղ 61 կգ քաշային կարգի Լևիկ Միքայելյանը 2 հաղթանակից հետո զիջեց ռուս ըմբիշին, որը հասավ եզրափակիչ:
Մանվել Խնձրցյանը 1/4 եզրափակիչում պարտվեց իրանցի մրցակցին, կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-27-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվում է Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հավաքականների կազմերը.
Հունահռոմեական ոճ
55 կգ Արայիկ Թոփալյան
60 կգ Սուրեն Աղաջանյան
63 կգ Արման Վարդանյան
67 կգ Սահակ Հովհաննիսյան
72 կգ Շանթ Խաչատրյան
77 կգ Մարտիկ Պետրոսյան
82 կգ Սամվել Գրիգորյան
87 կգ Վիգեն Նազարյան
97 կգ Հայկ Խլոյան
130 կգ Ալբերտ Վարդանյան
Ազատ ոճ
57 կգ Մանվել Խնձրցյան
61 կգ Լևիկ Միքայելյան
65 կգ Հայկ Աբրահամյան
70 կգ Տիգրան Ղազարյան
74 կգ Նարեկ Հարությունյան
79 կգ Հայկ Պապիկյան
86 կգ Ռազմիկ Եփրեմյան
92 կգ Կնյազ Իբոյան
97 կգ Սերգեյ Սարգսյան
125 կգ Լյովա Գևորգյան
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ղազարյանը նույնպես դուրս եկավ 1/4 եզրափակիչ
- Մանվել Խնձրցյանը հաղթեց թուրք և ադրբեջանցի ըմբիշներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան