«Փաստ». Փաշինյանը Կազան մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, գիտեք, մեկնել էր Ռուսաստան, մասնավորապես, Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ այնտեղ անցկացվող «ԲՐԻԿՍ+» գագաթաժողովին մասնակցելու: Հստակեցնենք, որ Փաշինյանը ոչ թե ամբողջ գագաթաժողովին էր որոշել մասնակցել, այլ միայն դրա շարունակությանը, այն է՝ «ԲՐԻԿՍ+»-ին: Սա, ինչպես ասվում է՝ պաշտոնական վարկածով: Իսկ դատելով այն ամենից, ինչ տեղի ունեցավ նախօրեին Կազանում, ինչպես գագաթաժողովի նիստի ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո, Փաշինյանն այնտեղ մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար:
Համենայն դեպս, տիրապետող տպավորությունը, ու, ի դեպ, ոչ միայն մեր ընկալումը, այդ էր: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը տարբեր հարթակներում ունեցել էին հանդիպելու հնարավորություն, սակայն հետևողականորեն խուսափել էին դրանից: Իսկ այս անգամ հանդիպեցին, և ինչպես բացահայտ երևաց նրանց հանդիպումից, այն սպասված էր, անգամ՝ ցանկալի: Հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար: Այստեղ երկար մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք նույնիսկ չի զգացվում:
Բավարար է ծանոթանալ այն լուսանկարներին, որոնցում պատկերված են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Ավելին, այն, թե ինչպիսի երջանիկ, ժպտառատ հայացքով է Փաշինյանը նայում Ալիևին, ինչպիսի անթաքույց ուրախությամբ, այնքան բնութագրական է, որ հավել յալ մեկնաբանությունները նույնիսկ կարող են փչացնել լուսանկարների հաղորդած տպավորությունն ու ընկալումային զգացողությունները: Ասենք միայն, որ վերջին անգամ Փաշինյանն այդչափ կամ դրանից մի փոքր ավելի երջանիկ տեսք ուներ թերևս միայն Նյու Յորքում գտնվող «թուրքական տանը», երբ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, նաև լուսանկարվել նրա հետ ու նրա ընծայած՝ աշխարհում թյուրքական տիրապետության իրականացմանը նվիրված «գրքով»:
Ալիևի հետ հանդիպումից երջանկացած Փաշինյանի պատկերով լուսանկարներն ակամայից հիշեցրեցին, թե ՔՊ-ի առաջնորդը դեմքի ինչպիսի թունոտ, զայրալից, ցասումնառատ արտահայտություններ էր ունենում, երբ պատասխանում էր Արցախի, արցախցիների իրավունքների, շրջափակվման մեջ գտնվող մեր հայրենակիցների վիճակի մասին հարցերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երբ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է
- «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են
- «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ
- «Ժողովուրդ». Ինչ է պատմել Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին
- «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան