Ամենօրյա պղտոր տեղեկատվական հոսքերում հեշտ է մոռանալը, թե սրանցից ով ով է. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է
«25 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանն իր հանցակիցների հետ Ազգային ժողովում 8 հոգի գնդակահարեց , այդ թվում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և 2 փոխնախագահներին, ինչպես նաև մեկ նախարարի և 3 պատգամավորների։
Այսօր Եռաբլուր են գնացել մարդիկ, որոնք ներկայանում են՝ որպես Վազգեն Սարգսյանի ընկերներ, զինակիցներ։
Այդ մարդկանցից Անդրանիկ Քոչարյանը հայտնի է նրանով, որ Վազգեն Սարգսյանի արյունը դեռ չսառած, Վաղարշակ Հարությունյանի հետ հապճեպ ցուցակ էին կազմել, թե իրենց ախպերությունից ում ինչ պաշտոնի են ուզում տեսնել...
Մեկ այլ «զինակից»՝ Սասուն Միքայելյանը, 2018-ին հայտարարեց, որ Նիկոլի «հեղափոխության» հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հայերի հաղթանակը։ Այսօր էլ՝ լինելով «Երկրապահ» անունով կազմակերպության նախագահ, ցինիկաբար ադրբեջանական քարոզն է առաջ տանում, թե բա «ադրբեջանցիներին չենք կարող դիմադրել» և, ըստ էության, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնելու օգտին։
Ամենօրյա պղտոր տեղեկատվական հոսքերում հեշտ է մոռանալը, թե սրանցից ով ով է, բայց պետք է չմոռանանք...»։
Հարակից հրապարակումներ`
- Չափազանց դժգոհ եմ. Անահիտ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով իշխանության քայլերի մասին
- Փաշինյանը Խաչատուրյանի և Սիմոնյանի հետ ծաղիկներ է դրել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի կոթողի մոտ
- 1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ պետականության պատմության մեջ թերևս շրջադարձային էր. Դավիթ Անանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան