Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու ծրագիր չունի. Կոբախիձե
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ոչ էլ դրանք կառուցելու պլաններ ունի; Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքերը մեջբերում է News.ru-ն։
«Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք պարզապես վարում ենք նախագահի քաղաքականությունը՝ ելնելով ազգային շահերից, բայց մենք արտաքին քաղաքականության խաղացողների հետ չունենք այնպիսի լուրջ հարաբերություններ, ինչպիսին, օրինակ, եվրաինտեգրումն է»,- ասել է Կոբախիձեն։
Ռուսաստանի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու հնարավոր ծրագրերի մասին հարցին Վրաստանի վարչապետը բացասաբար է պատասխանել՝ փաստարկելով Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
- Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
- Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում