Այգեստան թաղամասի տներից մեկում հայտնաբերել են տղամարդու մարմին
Հոկտեմբերի 27-ին, ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախկին Այգեստան 11, այժմ Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է հնչել, իսկ արդեն ժամը 04։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի 125/1 տանը պայթյունի ձայն է լսվել և նկատվում է կրակ ու ծուխ։
Ժամանել են Երևանի թիվ 8-րդ և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի հերթապահ խումբը։
Պարեկների, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ նշված հասցեին մոտենալու համար փրկարարների համար մեծ դժվարություն էր առաջացել, քանի որ մի քանի կմ-ոց փողոցը նեղ էր և դժվարանցանելի, իսկ բնակիչները իրենց ավտոմեքենաները կայանել էին փողոցում, ինչը թույլատրելի էր, քանի որ նրանք հենց այդտեղ էլ պետք է կայանեին իրենց տրանսպորտային միջոցները, բայց պարեկներն ու ոստիկանները մեծ թվով ավտոմեքենաներ տարհանել են։
Հրշեջները մարելով 15 քառակուսի մետր հատվածում առաջացած կրակը հատակին հայտնաբերել են տղամարդու այրված դի։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն տեղում տան սեփականատեր Արայիկ Մ․-ն հայտնել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը գազաֆիկացված երբևե չի եղել։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Գագիկ Թ․-ն։ Դեպքի փաստով քննչական 3-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և պարզվում է, թե ինչն է եղել պայթյունի պատճառը»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կադիրովը խոստացել է պատժել գազալցակայանի պայթյունի մեղավորներին
- Իրանը հերքում է միջուկային ռեակտորի մոտ պայթյունների մասին լուրերը
- Վարդենիսի երկինքն այս պահին պայթում է, Դիլիջանում էլ կրկին խոշոր կարկուտ է տեղացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան