Սա Ռուսաստանի խաղերն է. Սասուն Միքայելյան
«Երկրապահը չի կարող գալ, կանգնել հրապարակում ու մեկին գոռալ՝ դավաճան, որ իմանան Երկրապահը հզոր կառույց է»,- հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը;
Նրա խոսքով՝ ԵԿՄ-ն իր գործն է անում և միշտ էլ եղել է իշխանության կողքին:
«Եթե Երկրապահը այսօր փորձի ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կգնանք ցեղասպանության, ինչպես եղավ 1915-ին: Նույն ներքաղաքական իրավիճակն էր, նույն արտաքին մարտահրավերներն են այսօր»,- Հայտարարեց ԵԿՄ նախագահը:
Անդրադառնալով ընդդիմությանը Միքայելյանն ասաց. «Սա Ռուսաստանի խաղերն է և այսօր Վրաստանի ընտրություններում, որ ռուսական թևն անցավ, մենք դեռ շատ անելիքներ ունենք և շատ մարտահրավերների պետք է սպասենք, որոնց պետք է կարողանանք դիմակայել»:
Նրա խոսքով տարածաշրջանում խոշոր տերությունների վերադասավարում է գնում և պետք է կարողանանք խելոք լինել և այս վիճակից դուրս գալ:
«Գոնե մենք ունենանք 29 743 քկմ տարածքը որպես անկախ պետություն: Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել և այլն»,- հայտարարեց Միքայելյանը և շարունակեց. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ես երբեք հույսս չեմ կտրել Ղարաբաղից, բնական է՝ միջազգային ատյաններում այդ հարցը դրված է, մարդիկ զբաղվում են դիվանագիտական պահերով, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան