Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը։ Այդ մասին հայտնում է «Newsgeorgia.ge»-ն։
«Սա գողացված ընտրություններ են, այն իշխանության յուրացում է և Վրաստանում սահմանադրական հեղաշրջում։ Այն տեղի չի ունենա: Սա Ռուսաստանը չէ, սա Վենեսուելան չէ, սա Վրաստանն է»,-ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան, որը ցույց է տվել երկրորդ արդյունքը (11,2%)։
«Բիձինա Իվանիշվիլին գողացավ վրաց ժողովրդի հաղթանակը և գողացավ եվրոպական ապագան... Մենք չենք ճանաչում և մտադիր չենք ճանաչել այս գողացված ընտրությունների արդյունքները», -ասել է Միասնություն կոալիցիայի (9,8%) մեջ մտնող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան:
5 տոկոսի շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները շարունակում են խորհրդակցությունները. Նրանք նախատեսում են այսօր ավելի ուշ հայտարարել իրենց գործողությունների մասին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցել է 18 կուսակցություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ 12 տարի իշխանության ղեկին մնացած «Վրացական երազանք»-ը հավաքում է ձայների 52,9 %-ը։ 5 %-ի արգելքը հաղթահարել են նաև «Ուժեղ Վրաստանը» (9%) և «Գախարիան՝ Վրաստանի համար» (8.2%)։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
- Վրաստանի ընտրություններում հաղթանակ է տոնում թե ընդդիմությունը, թե իշխանությունը
- Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան