ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հետևանքներով
ԱՄՆ-ը Վրաստանին սպառնում է «հետագա հետևանքներով»՝ կապված ենթադրյալ ընտրական խախտումների հետ, և եթե Թբիլիսին շարունակի իր ներկայիս քաղաքական ընթացքը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք այս տարի անընդհատ կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի, չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության կողմոնորշումը չփոխվի», -ասել է նա՝ մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքներն ու երկրի իշխանությունների քաղաքականությունը։
Միլլերը հավելել է, որ Վաշինգտոնը միանում է քվեարկության ենթադրյալ խախտումների մասին հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդների կոչերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան