Բանակում մաhվան դեպքերը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնակի նվազել են. ՊՆ խոսնակ
2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, 2023 թվականի նկատմամբ, բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Այս տարի արձանագրված 33 մահվան դեպքերից շատ փորձագետներ, իրավապաշտպաններ ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում, թե այդքանից քանիսն են ծառայության հետ կապված եղել։
33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով են տեղի ունեցել, 2-ը՝ ավիավթարի հետևանքով, 5-ը՝ հիվանդության, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Օրինակ, երբ զինծառայողը իր սեփական մեքենայով ծառայությունից դուրս վայրում վթարի է ենթարկվել»,- ասաց նա։
Լրագրողները պնդեցին, որպեսզի նշի, թե քանի դեպք է արձանագրվել 2023-ին։ «66 դե՞պք»,- հարցրեց լրագրողը։
«Ոչ։ 66 չէ։ Թիվ այս պահին չեմ ուզում հնչեցնել։ Խնդրում եմ արձանագրեք, որ 2024 թվականի հաշվետու ժամանահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։
Ահռելի աշխատանքներ են տարվում նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ»,- ասաց Ա. Թորոսյանը։
Հարցին՝ զինծառայողների մահերի պատճառով քանի՞ պաշտոնյա է աշխատանքից ազատվել, ծառայությունը դադարեցվել, Ա.Թորոսյանն ասաց․ «Մեծ մասի վերաբերյալ հարուցված են վարույթներ, դրանք ընթացքում են։ Այժմ որևէ թվային տվյալ այդ առումով չեմ կարող ներկայացնել»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
- Թե ինչպես է ինքնասպան եղած զինծառայողը կրակել իր գլխին, հետո կրծքավանդակին՝ փորձագետներն էլ չեն հասկանում. Իրավապաշտպան
- Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը
- Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում
- ՔԿ. Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ
- ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
- Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը
- Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ժաննա Ալեքսանյանը՝ ԶՈւ-ում մահվան դեպքերի մասին. Այս իշխանությունը խլում է մարդկանց զավակների կյանքը, կոտրում ընտանիքներ
- ՄԻՊ-ին առընթեր խորհրդում ԶՈՒ պատասխանատուների հետ քննարկվել է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը
- ՔԿ-ն՝ երկու զինծառայողների մահվան հանգամանքների մասին
- «Ժողովուրդ». Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի՞ դեպք է գրանցվել
- Զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից