Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
«Գոյ» թատրոնի դերասանները մուտք են գործել թատրոն։ Նրանք տեսանյութ են հրապարակել իրենց էջում, որ թատրոնի դահլիճում են։
«Մենք եկել ենք մեր թատրոն, որտեղ իրավունք ունենք աշխատելու և ստեղծագործելու, պատրաստ ենք ապացուցելու ցանկացած մեկի, որ մենք իրավունք ունենք այս տարածքում ստեղծագործելու, կամաց-կամաց կսկսենք ստեղծագործել, որովհետև մենք արդեն «Գոյ» թատրոնում ենք»,- ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Նրանք Ժամը 18։00-ին ասուլիս են հրավիրում հենց «Գոյ» թատրոնում։
«Մենք Գոյ թատրոնում ենք ու այստեղ ենք լինելու»,- ասացին թատրոնի դերասանները։
Քիչ ժամանակ անց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տնօրեն Վարդան Մկրտչյանը ոստիկանների ուղեկցությամբ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ։
Նա ասաց ոստիկաններին. «Անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել, ներխուժում է եղել թատրոն»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։ «Գոյ» թատրոնը միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում է դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեում հարցաքննվել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը
- Գուցե այսօր «Գոյ» թատրոնի դուռն էլ բացվի. Սարգիս Արզումանյանը՝ Սունդուկյան թատրոնի վերնախավին
- Պարոն Մանսուրյանին ասել եմ՝ «Գոյ» թատրոնի համար է պետք, ասել է՝ խնդիր չէ, կստորագրեմ. Սամվել Թոփալյան
- Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին
- «Գոյ» թատրոն. Փետրվարի ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով
- Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան