Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերությունը կտրուկ աճել են. ՀԲՄ
ՀՀ Բանկերի միությունից ներկայացնում են Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերության վերլուծությունը, որում ասվում է.
«Հայաստանի բանկերի միությունն այսուհետ նախատեսում է պարբերաբար ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների վերաբերյալ վերլուծություններ՝ համադրելի երկրների հետ համեմատական օրինակներով։
Սույն անդրադարձով ներկայացնում ենք ՀՀ և Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերության մակարդակի համեմատական վերլուծությունը։
Ընդունված է, որ շահութաբերությունը չափվում է ROE գործակցով՝ շահույթ/կապիտալ հարաբերակցությամբ։
Ներկայացված վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի տարեկանացված ROE-ն կազմել է 21,9 %, Վրաստանում՝ 23,5%։
Նշենք, որ ՀՀ բանկային համակարգի շահութաբերության մակարդակը (ROE) պատմականորեն եղել է ցածր։ Մինչև 2022 թվականը, 10 տարիների ընթացքում (2012-2022), ՀՀ բանկային համակարգի միջինացված տարեկան ROE-ն եղել է 7%, ինչն էականորեն ցածր է համադրելի երկներից։ Մասնավորապես, օրինակ Վրաստանի բանկային համակարգի ROE-ն նույն ժամանակահատվածի համար կազմել միջինում տարեկան 17,5%։ Համեմատության համար նշենք, որ ցուցանիշը ցածր է նույնիսկ բանկերի համաշխարհային միջին ROE-ից, որը կազմել է շուրջ 9-10%։
ՀՀ և Վրաստանի բանկային համակարգերի ROE-ի համեմատական վերլուծությունը՝ կից պատկերում։ Վրաստանի համապատասխան ցուցանիշները ներկայացված են դրամային արտահայտությամբ։
Ներկայացված վիճակագրական տվյալները վերցված են ՀՀ և Վրաստանի բանկերի պաշտոնական կայքերից»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը պարտավոր է վերանայել բանկային համակարգի հարկային քաղաքականությունը. Սուրեն Պարսյան
- Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
- Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար
- Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար․ Բագրատ Սրբազան