Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Հնդկական զենքի գլխավոր գնորդները
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիայն գլխավորում են Հնդկաստանից զենք ձեռքբերող երկրների ցանկը։ Այս մասին գրում է The Times of India-ն՝ վկայակոչեով իր տեղեկությունները։ Ամենամեծ ծավալով գնումները կատարում է Հայաստանը՝ ձեռք բերելով այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Ակաշ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, «Պինակա» բազմարձակիչ հրթիռային համակարգեր, 155 մմ հրետանային հրացանները և այլն:
Հնդկաստանը 2023-24 թվականներին զենքի վաճառքի ծավալներն ավելացրել է 2,6 միլիարդ դոլարով։
Ըստ աղբյուրի, հնդկական պետական և մասնավոր ընկերություններն այժմ մոտ 100 երկիր են արտահանում սպառազինությունների, զինամթերքի և լայն տեսականի։
Դեպի ԱՄՆ արտահանումը հիմնականում բաղկացած է ենթահամակարգերից և բաղադրիչներից, ինչպիսիք են Boeing-ի և Lockheed Martin-ի ֆյուզելյաժ, թևեր ու այլ մասեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան