Նիկիտա Միխալկովն առանձացրել է Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմը
Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը նշել է 2023-2024 թվականների լավագույն, իր կարծիքով, ֆիլմերը։ Միխալկովի խոսքով, իրեն դուր է եկել Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմը։
«Իմ աղջիկը՝ Անյուտան, այնտեղ շատ լավ խաղաց: Շատ լավ ֆիլմ։ Այն ուղղակի գեղարվեստականորեն շատ լավ է արված», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա:
Ռուսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Աննա Միխալկովան։
Աննան Պերմի հրուշակեղենի գործարանի աշխատակից է։ Մի օր տուն գնալիս Աննան սայթաքում է, ընկնում ու կորցնում գիտակցությունը։ Ուշքի գալով՝ նա սկսում է ձայներ լսել և գրել նրանց կարևոր հաղորդագրությունները՝ իբր մարդկությանը մնացել է ընդամենը տասը տարի, բայց ավելի լավ է չթռչել Մարս, արժե դադարեցնել անիմաստ պատերազմներ և սկսել միմյանց սիրել։
Ֆիլմում մարմնավորած դերի համար Միխալկովան արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան