Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովվելու գործիք է, կամ, ժողովրդի լեզվով ասած, հաց վաստակելու գործիք է»,- Ազգային ժողոում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն, և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ։ Փաշինյանի խոսքով, հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ Հայաստանի ավելի քան 1 միլիոն քաղաքացիներ բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար սկսած 1990-ականների սկզբից արտագաղթել են ու արտագաղթում են ՀՀ-ից։
«Այստեղ մնացածներից շատերն էլ իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հետ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան