Շնորհավորում եմ մեզ բյուջետային քննարկումների մեկնարկի կապակցությամբ, պաշտպանության ծախսերն աճելեն 0.7 տոկոսային կետով.Նախարար
«Շատ ուրեխ եմ և շնորհավորում եմ մեզ բյուջետային քննարկումների մեկնարկի կապակցությամբ»,- ԱԺ-ում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա հույս հայտնեց, որ բովանդակային առումով կքննարկի այն բոլոր ցուցանիշները, իրադարձությունները և զարգացումները, որոնք նախանշել են 2025 թվականի պետական բյուջեով։
«Մենք Էկոնոմիկայի նախարարությունում արդեն տևական ժամանակ է մտածում ենք բարեկացության վերաբերյալ, արդյոք այն ցուցանիշեները, որոնք մենք ուշադրություն ենք դրաձնում իրականում բնութագրում են մեր քաղաքացիների բարեկեցությունը»,- ասաց նախարարը։
Հովհաննիսյանը նշեց, որ սովարաբար իրենք կենտրոնանում են համախառն ներքին արդյունքի, կամ տնտեսական աճի վրա, բայց կան այլ ցուացիշներ, որոնք իրար հետ համադրելու դեպքում կարող են ավելի լավ պատկեր ստանալ, դրա հետ կապված առաջխաղացումներն ավելի լավ դիտարկել և որոշել այն քաղաքականությունը, որոնք կարևոր է մեր քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու համար։
Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, ինչը 5.4 %-ով կգերացանցի 2024թ բյուջեով սահմանվածը։
«Կապիտալ ծախսերի 55.8 %-ը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Վերջինիս կուղղվի 664.7մլրդ դրամ, ինչը 20%-ով կգերազանցի 2024 թ.-ի նույն ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 6%, որը նախորդ տարվա համեմատ աճել է 0.7 տոկոսային կետով»,- հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ սոցիալական ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ և աճը կապված է բազային ցուցանիշների ավելացմամբ, իսկ ծրագրերը նույնն են մնացել։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
- Խիստ մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի համեստ 1,8% աճը, ինչը համադրելի չէ բյուջեից ոլորտին ուղղվող հսկայական գումարներին. Սուրեն Պարսյան