Այն աշխատանքը, որ ես անում եմ ու այն աշխատավարձը, որ ես ստանում եմ, իրար հետ անհամարժեք են. Վահե Հովհաննիսյան
«Պարգևավճարները կազմում են աշխատավարձի ֆոնդի 16 %-ը, բայց 2025-ին ընդհանուր ապարատի պահպանման ծախսերը 4 %-ով կրճատվել են»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ աշխատանք է կատարել կամ կատարում, որ ամեն ամիս Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ 1,5 մլն դրամ պարգևավճար է ստանում, նախարարը պատասխանեց . «Ես կարծում եմ՝ այն աշխատանքը, որ ես անում եմ ու այն աշխատավարձը, որ ես ստանում եմ, իրար հետ անհամարժեք են»:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր պատշաճ կատարում կամ գերակատարում են իրենց աշխատանքը, պետք է պարգևավճար ստանան։
Հովհաննիսյանը կարծում է, որ ինքն ավելի քիչ է ստանում, քան աշխատում է։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
- Մինչև տարեվերջ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը հասնելու է 50/50 %-ի.Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին